News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որեւէ նախապայմանով հարաբերություններ հաստատել: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Մենք պետք է ի վերջո հարաբերություններ հաստատենք, եւ այդ հարաբերությունների հաստատումը պետք է լինի առանց նախապայմանների։ Մենք որեւէ նախապայման թուրքերին չենք առաջադրում։ Մենք չենք ասում՝ դուք ճանաչեք ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք։ Կարծում եմ՝ մեր մոտեցումը արդարացի մոտեցում է, կառուցողական մոտեցում է։ Իսկ Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել։ Մենք որեւէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել։ Սա է ամբողջ խնդիրը․ Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, վստահ եմ, որ գործը առաջ կգնա»,- հայտարարել է Սարգսյանը:

Հարցին, ի՞նչ է մտածում հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի մասին, Հայաստանի նախագահը պատասխանել է. «Իմաստ չունի: Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներով պահել մի փաստաթուղթ, որը ապացույց է այն բանի, որ պետություններից մեկը հրաժարվում է իր իսկ բանակցած փաստաթղթի դրույթներն իրականացնելուց։ Դա մեզ համար ցանկալի երեւույթ է, նկատի ունեմ արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքը չէ, որ այդ արձանագրությունները մնում են օդում կախված»։

Իսկ հարցին, թե ինչ է մտածում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահի դիրքորոշման առնչությամբ, նախագահը պատասխանել է. «Իհարկե, մենք կցանկանայինք, որ այսօր իր ուղերձում պարոն Օբաման ասեր «ցեղասպանություն» բառը: Եթե չի ասել կամ չի ասելու, դրա պատճառը մմիայն ու միայն մեկն է, ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբր թե, չվիրավորվի»:

Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան աշխատակազմը հաղորդել էր, որ ապրիլի 24-ի ուղերձում նախագահ Օբաման չի արտասանելու «ցեղասպանություն» բառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ