News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Etihad ավիաընկերությունը, ԱՄԷ ազգային փոխադրողը, կդադարի իր ծառայությունների մատուցումը դեպի Երեւան՝ իր ցանցի եւ 2015թ չվացուցակի վերաձեւավորման շրջանակներում:

Ընկերությունըտ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Թռիչքները Աբու Դաբիի եւ Երեւանի միջեւ կշարունակեն իրականացվել՝ համաձայն սովորական չվացուցակի, շաբաթական չորս անգամ մինչեւ 2015թ սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով ամառվա համար տոմսեր ամրագրած ուղեւորներին իրականացնել իրենց չվերթները Etihad ավիաընկերության հետ:

Etihad ավիաընկերության խոսնակը ասաց. «Անցյալ տարի ծառայության մատուցման մեկնարկից ի վեր, այն շատ լավ ընդունելություն է ստացել հայաստանյան հասարակության կողմից, եւ մեր հաճախորդները մեզ տրամադրում են շատ դրական կարծիքներ՝ ողջունելով  Etihad-ի առաջարկած եւ մրցանակներ ստացած ծառայությունները:»

«Մենք մշտապես վերանայում ենք մեր գործող չվացուցակները, որպեսզի կարողանանք օգտագործել մեր ինքնաթիռները համաձայն թռիչքային հոսքերի եւ բավարարենք շուկայի պահանջները: Մենք կշարունակենք գնահատել հնարավորությունները ապագայի համար»:

«Մենք նաեւ կաշխատենք մեր տեղական անձնակազմի հետ, որոնց վրա ազդում է այս որոշումը, փորձելով նրանց համար աշխատանքի այլ հնարավորություններ մշակել Երեւանում մեր տեղական գործընկերների մոտ, կամ Etihad ավիաընկերության գլոբալ ցանցի շրջանակներում:»

Etihad-ը ցավում է այն անհարմարությունների համար, որ իր ցանցի հետ կապված այս փոփոխությունը կարող է պատճառել: Գործընկեր ճանապարհորդային գործակալությունների հետ միասին, ընկերությունը տեղյակ կպահի իր այն հյուրերին, որոնց վրա կանդրադառնա չվացուցակների այս փոփոխությունը եւ իրենց կառաջարկի այլ թռիչքներ՝  ճանապահորդությունը իրականացնելու համար:

Այն հաճախորդները, որոնք կուզեն ընկերությանը դիմել ուղղակի, կարող են կապվել Etihad ավիաընկերության գլոբալ կապի կենտրոն՝ հեռախոս +971 (0) 2 599 0000 կամ տեղական կապի կենտրոն Երեւանում՝ հեռախոս +374 60 400263:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ