News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը շարունակում է մնալ ԱՄՆ օրակարգում ԱՄՆ հայկական համայնքի պատճառով։ Այս մասին ինտերնետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի աշխատակից Սաբինա Ֆրեյզերը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ դեր եւ նպատակներ ունի ԱՄՆ-ն Հարավային Կովկասում, հատկապես՝ Հայաստանում, եւ փոխվել է արդյոք այդ դերը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում ուժեղ ազդեցության մեթոդ չի կիրառում։ «ԱՄՆ-ը հիմնականում հետաքրքրված է այդ տարածաշրջանով՝ որպես  Եվրամիություն էներգետիկ պաշարներ տեղափոխելու տարանցիկ կետ դեպի Կենտրոկանա Ասիա՝ Աֆղանստան, ինչպես նաեւ թրաֆիքինգի վերահսկողության առումով»,- նշեց Ֆրեյզերը։

Հարավային Կովկասում ԱՄՆ-ն չի իրականացում ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքականությունը։ «ԵՄ քաղաքականության մշակողների հիասթափությունը առաջ բերեց հատկապես ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու եւ դրա փոխարեն ԵՏՄ անդամ դառնալու Հայաստանի որոշումը։

Ակնհայտ է, որ այդ որոշումը կայացվել էր մի գիշերում։ Իհարկե, Հայաստանը պետք է հաշվի առնի Ռուսաստանի շահերը, սակայն Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախօրեին ուղղության հանկարծակի փոփոխությունը թուլացրեց Հայաստանի դիրքերը՝ որպես հուսալի բանակցողի»,- կարծիք է հայտնել Սաբինա Ֆրեյզերը։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Հայաստանը դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ