News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր նպատակը որեւէ պետության քաղաքական այդ համակարգում ներգրավելը չէ, այլ մեր փորձը փոխանցելը եւ հաջողությունները կիսելը: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին՝ անդրադառնալով «Արեւելյան գործընկերության» ծրագրին:

Նրա խոսքով, սխալ են այն մարդիկ, որոնք մտածում են, թե այդ ծրագրով փորձում են Ռուսաստանից պոկել այդ ծրագրում ընդգրկված երկրներին:

«Այդ ծրագիրը միտված չէ ընդլայնվելու թե՛ քաղաքական, թե՛ տարածքային առումով, այլ միտված է նրան, որ կարողանանք կիսել այն փորձը, որը մենք ունենք, որը ստուգված էր եւ կիրառվում է եւ վառ օրինակ է ներկայիս համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ծրագրի մասին չպետք է խոսել անցյալով, քանի որ առաջիկայում Ռիգայի գագաթաժողովում նորից քննարկվելու են համագործության հնարավոր եզրերը: «Մեր նպատակն է հասնել նրան, որ առավելագույն սերտ հարաբերություն հաստատվի եւ Հայաստանը մոտեցվի Եվրամիությանը»,-ընդգծել է դեսպանը: Նրա համոզմամբ, Հայաստանի հետ ԵՄ քաղաքական համագործակցությունը հնարավոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ