News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեկ ամիս կալանքից հետո «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ազատ արձակելու Հայաստանի իշխանությունների որոշումը ճիշտ քայլ էր: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գեորգիա Գոգիան:

Նրա խոսքով, այժմ իշխանությունները պետք է հավաստիանան, որ մեղադրանքները չեն առաջադրվել հավաքների եւ ազատ խոսքի իրավունքի խախտումներով:

Human Rights Watch-ն իր հայտարարությունում հիշեցնում է, որ ապրիլի 27-ին իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ անհանգստություն է հայտնել ակտիվիստների մեղադրանքների հետ կապված եւ կոչ է արել ազատ արձակել նրանց:

«Ակտիվիստների ազատ արձակումը ճիշտ քայլ էր՝ ՀԽ-ի՝ բռնություն չենթադրող հայացքների լույսի ներքո, ինչպես նաեւ հաշվի առնելով նրանց ձերբակալման համարօրինական հիմքերի բացակայությունը: Հիմա իշխանությունները պետք է ապահովեն ակտիվիստների ազատ խոսքի, մտքի ու հավաքների իրավունքը»,-հայտարարել է Գոգիան:

Հիշեցնենք, որ ՀԽ անդամներն ազատ են արձակվել մայիսի 4-ին: Այդ առթիվ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվել էր. «Քրեական գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ  Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը ու Պավել Մանուկյանը, 2014 թվականի մայիսից, ձեռնարկելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական գործողություններ, ծրագրել էին դրանք իրականացնել  2015 թվականի ապրիլի 24-ին, սակայն այդ գործողությունները կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ստուգման արդյունքում գործով  հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:

Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը,  ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
Ամենաշատ