News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի դիվանագիտական դպրոցը Եվրամիությունից լրացուցիչ ֆինանսավորում կստանա մինչեւ 2017թ. ապրիլը։ Այս մասին մայիսի 11-ին կայացած «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։

Նշենք, որ կոնֆերանսը իր 5-ամյակի կապակցությամբ կազմակերպել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը։

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը իր 5-ամյակը նշում է միջազգային կոնֆերանս կազմակերպելով եւ Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական դպրոցների եւ ծառայությունների հետ կապեր հաստատելով»,- նշեց Հրիսթեան։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի եւ Երեւանի համագործակցության երկարաժամկետ նպատակը Հայաստանի դիվանագիտական դպրոցին աջակցելն է՝ վերջինիս կառուցվածքը ուժեղացնելու եւ դիվանագիտական անձնակազմը վերապատրաստելու ու կրթելու նպատակով։

Հրիսթեան հայտարարեց, որ ԵՄ-ն հետեւողական կլինի Հայաստանի դիվանագիտական դպրոցի ինստիտուցիոնալ զարգացման գործում օգնություն ցուցաբերելու հարցում։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2013թ. որպես պետական կառավարման մարմինների համակարգային զարգացման ծրագրի մի մաս։ Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 660 000 եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ