News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Երեւան ժամանած գործըներներին։ Մայիսի 14-ին՝ Երեւանում ընթացող  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում Երեւանի կոմյունիկեի քննարկման ժամանակ, ելույթ ունենալիս նախարարը հայտարարեց, որ նախարարական գագաթնաժողովը Երեւանում անցկացնելը հնարավոր է դարձել նրանց աջակցության շնորհիվ։

 «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր 12 երկրներին, հատկապես երախտապարտ ենք Ռումինիային, ումից ընդունել ենք էստաֆետը եւ հույս ունենք սահուն կերպով հանձնել Ֆրանսիային»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ Կոմյունիկեն պատրաստվել էր վերջին մեկ տարվա ընթացքում։ Շնորհակալություն հայտնելով դրա մշակման համար՝ նախարարը նշեց, որ վաղը փաստաթուղթը կքննարկվի եւ կհաստատվի։

«Սա շատ արդիական փաստաթուղթ է, որը վերաբերում է եվրոպական մարտահրավերների հակազդեցությանը։ Այն պրագմատիկ է եւ հավակնոտ։ Փաստաթուղթը կարեւոր է՝ ելնելով նրանից, որ նշված է բարձրագույն կրթության ներգրավվածությունը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ