News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանում մետրոյի 2 նոր կայարանի կառուցման բյուջեն կարող է կազմել 180 մլն եվրո: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «Երեւանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ տնօրեն Փայլակ Յայլոյանը:

Ավելի վաղ 2 կայարաններից մեկը պլանավորվում էր բացել Հալաբյան փողոցի միջնամասում՝ Հալաբյան-Աբելյան խաչմերուկում: Այդ պատճառով այն 20 տարի՝ մինչեւ 2012թ., ծածկված էր մետրոշինարարական վահաններով: Խաչմերուկի ստորգետնյա անցումում մասնակի ավարտված են թունելի եւ կայարանի նախասրահի աշխատանքները:

Յայլոյանի խոսքով՝ Վերակառուցման եւ զարգացմանե եվրոպական բանկի դրամաշնորհով շինարարության նախագիծը կազմող շվեյցարական ընկերությունը առաջարկել է տեղափոխել կայարանը դեպի փողոցի վերջ՝ Ֆիզիկայի թաղամասի եւ Հանրապետական հիվանդանոցի մոտ, քանի որ այս հատվածն առավել խիտ է բնակեցված: Երկրորդ կայանը պլանավորվում է կառուցել Գեւորգ Չաուշի հրապարակում՝ 15-րդ եւ 16-րդ թաղամասերի միջեւ: Երկու կայանն էլ պետք է ունենան երկուական ելք:

«Կարծում եմ, եթե եւս 2-3 բանկ միավորվեն, եւ գտնենք եւս մեկ դոնոր, ապա կարող ենք հավաքել մեր քաղաքի համար անհրաժեշտ միջոցները» ,- հավելեց Յայլոյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ