News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը Հեռակառավարման բանկային համակարգերի արշավի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Բանկինգ անհավանական իրավիճակներում» խորագրով` կարեւորելով յուրաքանչյուրիս կյանքում բանկային գործառնությունների,  հատկապես հեռակառավարման բանկային համակարգերի դերն ու նշանակությունը:

Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է Facebook սոցիալական կայքում գրանցված Բանկի պաշտոնական էջին անձնական նամակով ուղարկել մեկից հինգ հատ՝ մինչեւ 5MB ծավալ ունեցող լուսանկար, որոնք համապատասխանում են Մրցույթի պայմաններին: Լուսանկարը պետք է ներկայացնի ուղարկողի կողմից իրականացված ինչպես հեղինակի, այնպես էլ երրորդ անձի լուսանկար կամ պատկեր կամ որեւէ իրավիճակ: Ընդ որում, կարելի է ներկայացնել թե' մասնագիտական, թե' սիրողական լուսանկար, որը լավագույնս կարտացոլի «բանկինգ անհավանական իրավիճակներում» գաղափարը։ Լուսանկարում պարտադիր պետք է առկա լինի բանկինգի իրականացման համար օգտագործվող սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ:

Մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած ցանկացած անձ, ով ցանկանում է հանդես գալ հետաքրքիր, օրիգինալ ու ոչ ստանդարտ լուսանկարներով:

Մրցույթի արդյունքներով կընտրվեն լավագույն 20 լուսանկարները, որոնցից 10-ը կլինեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն ձայն հավաքածները, ընդ որում մեկ Like-ը համարվում է մեկ ձայն, իսկ մնացած 10-ը կընտրվեն Բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Այնուհետեւ համակցված քվեարկության արդյունքում լավագույն 20 լուսանկարներից երկու հաղթողները կընտրվեն Բանկի համապատասխան ղեկավարների կազմից եւ Բանկի աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական խմբի անմիջական քվեարկության արդյունքերով՝ առավելագույն ձայն հավաքելով:

Մրցույթը բաց է լուսանկարներ ներկայացնելու համար մինչեւ ս.թ. հուլիսի 2-ը (ժամը՝ 24:00-ն) ներառյալ: Մասնակիցները կարող են շարունակել Like-եր հավաքել մինչեւ ս.թ. հուլիսի 9-ը (ժամը՝ 24:00-ն):

Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն Բանկի ինտերնետային կայքում (www.ameriabank.am) Մրցույթի պայմաններով նախատեսված լուսանկարներ ներկայացնելու եւ Like-եր հավաքելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից մեկ աշխատանքային շաբաթ հետո։

Մրցույթի երկու հաղթողները որպես մրցանակ կստանան GoPro Hero 4 Silver խցիկներ:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացել մի շարք հեռակառավարման բանկային համակարգեր՝ ընձեռելով հնարավորություն իրականացնել բանկային գործառնություններ առանց Բանկ այցելելու: Այդ ծառայությունների թվում են՝ Ameria Online Banking համակարգը, Ameria Mobile Banking հավելվածը, Ameria Phone Banking ծառայությունը, Կանխիկի մուտքագրման սարքերը: Ծառայությունների ցանկը շարունակում է ընդլայնվել եւ շուտով հաճախորդներին կներկայացվեն նոր առաջարկներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ