11 հայերից բաղկացած խումբը բարձրացել է Արարտ լեռան գագաթը:

«Արարատ 11» խումբը, ինչպես իրենք են իրենց անվանում, հավաքվել է Հարավային Կալիֆոռնիայի, Նյու Ջերսիի, Կանադայի եւ Ֆրեզնոյի հայերից, հաղորդում է Asbarez-ը:

Արշավի երրորդ օրը խումբը հասել է գագաթին եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դրոշներ տեղադրել: Մասնակիցներից յուրաքանչյուրն իր դրդապատճառներն ունի այդ քայլի համար, սակայն խմբի անդամներից շատերը պնդում են, որ պարզապես ցանկացել են զգալ, որ Արարատը ինչ-որ մի ժամանակ պատկանել է իրենց:

Լուսանկար՝ ararat2ararat.blogspot.com