News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արշակունյաց 2 հասցեում (Մամուլի տուն) «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակի բացմանը:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ որպես «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հիմնադրված «Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը եւ զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը:

Գրասենյակի կոնֆերանս-սրահում Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանում վիքի նախագծերի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմանը, որին մասնակցել են նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը, հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը, «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդը, հիմնադրամի գրանտների բաժնի եւ միջազգային հյուսիսային համագործակցության ղեկավար Ասաֆ Բարտովը, «Վիքիպեդիա» կրթական ծրագրի ղեկավար Աննա Կովալը, «Եվրոպեանա ԳԼԱՄ» վիքի ծրագրի համակարգող Ուիլիամ Վիատը, «Ինտելեկտուալ Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանը եւ ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը:

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գրասենյակի բացման արարողության շրջանակներում մասնակիցները դիտել են նաեւ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի եւ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքները ներկայացնող տեսանյութ:

Հանրապետության Նախագահը «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակից հետո այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ, որին ս.թ. հունիսի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 60 մլն դրամ՝ Երեւանում տեղակայված երկրային արբանյակային կայանի վերազինման համար:

Սերժ Սարգսյանը շրջայցի ժամանակ ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին, վերազինման ընթացքին եւ այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին, զրուցել՝ մասնաճյուղի աշխատակիցների հետ: Նախագահին ներկայացվել են «Միր» հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղի կողմից պատրաստվող արտադրանքը, դրա ծավալները, ստեղծագործական թիմի կողմից պատրաստվող հաղորդումները, որոնք Հայաստանը ներկայացնում են շուրջ 162 մլն դիտող ունեցող «Միր»-ի լսարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ