News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ավարտին այս տարի առաջին անգամ անցկացվել է մրցանակաբաշխություն, որի արդյունքում «Տարվա նորարար ընկերություն» է ճանաչվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

Նշենք, որ մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ):  «Դիջիբիզնես»  մրցանակը տարբեր անվանակարգերով շնորհվել է ոչ ՏՏ ոլորտի ընկերությունների, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են ՏՏ լուծումներ:

Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի մեկնարկել էր  հունիսի 19-ին: Բիզնես ֆորումի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և այլ պաշտոնական անձիք:

Այս տարի ֆորումին մասնակցել են հայաստանյան ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերություններ, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ, որոնց թիվը հասնում է շուրջ 70-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ