News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Ծառուկյանի թեկնածուին պարտված Արթուր Հարությունյանը՝ Պալաչը դատի է տվել Գագիկ Ծառուկյանին: NEWS.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արթուր Հարությունյանի «Կինգ Դելյուքս»  ընկերությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի՝ պահանջելով արգելել բարեգործական ուղեւորափոխադրումները: Նիստը նշանակված է  օգոստոսի 3-ին, ժամը 11.00-ին:

«Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը եւ Կարեն Կիրակոսյանը: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ  նման հայց է ներկայացվել դատարան, սակայն առավել մանրամասն տեղեկատվություն խոստացավ  տրամադրել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից հայցի պատասխանը ստանալուց հետո:

Նկատենք, որ երկու փոխադրողների դատական վեճը քննելու է Տրանսպորտի եւ կապի նախարարի Գ.Բեգլարյանի խնամի դատավոր Գագիկ Խանդանյանը:

Նշենք, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը անվճար երթուղիներ ունի Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան ուղղություններում, որոնք խանգարում էին «Կինգ դելյուքսի» աշխատանքներին, քանի որ բնակիչները նախընտրում էին անվճար երթուղայից օգտվել, իսկ իրենց վարորդները ուղեւորներ էին ունենում: Արթուր Հարությունյանը հայտարարել էր, թե դա բարեգործություն չէ, այլ չարագործություն: Այդ «հողի» վրա նա հակասություններ ուներ Ծառուկյանի հետ, որոնք հետագայում ավելի սրվեցին: Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Արթուր Հարությունյանը առաջադրվեց, սակայն ՀՀԿ-ն նրան «չներեց» դրա համար, ոչ միայն հեռացրեց իր շարքերից, այլեւ սատարեց Ծառուկյանի օգնականին՝ Վահագն Գեւորգյանին: Վերջինս էլ դարձավ Աբովյանի քաղաքապետ: Արթուր Հարությունյանը բազմիցս հայտարարել էր, թե իր մրցակիցը ոչ թե Վահագն Գեւորգյանն է, այլ Ծառուկյան Գագոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է
Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն այն է, որ հերթական անգամ կիրառվում են այս իշխանության համար սիրելի ու...
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
Անգամ ԱԱԾ-ի գործառույթների մասով են արեւմտյան պատվիրատուները դերաբաշխում կատարել՝ սահմանադրական...
Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ
Ես հիմա Իջևանում եմ, տղաներին տեսել եմ, բայց դեռ ոստիկանները պարզաբանում չեն տվել»,-ասաց գյուղապետը...
«Ժողովուրդ». Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա...
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. Ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնական
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ...
«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա
Հիմա, սակայն, «Փաստի» տեղեկություններով, Արման Թաթոյանը հստակ որոշում ունի՝ լրացնել վերոնշյալ...
Ամենաշատ