News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը պատրաստվում է Բաղրամյան պողոտայում ցուցարարներից առգրավել աղբամանները:

Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը դիմել է ցուցարարներին եւ նշել. «Կենտրոն եւ Նորք Մարաշ քննչական բաժնում քրեական օրենսգրքի 185 հոդվածով հարուցվել է քրեական գործ (ֆոտոռեպորտաժ)։ Որոշվում է կայացվել առգրավել «Սանիտեք» կազմակերպությանը պատկանող տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները։ Քրական գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան։ Քրեական գործը հարուցվել է «Սանիտեք»-ի հայցի հիման վրա, գույքը դիտավորյալ վնասելու հատկանիշներով»։ Նա կոչ արեց չխոչընդոտել քննչական գործողություններին։

Այս որոշումը բուռն հակազդեցություն առաջացրեց ցուցարարների շրջանում: Ակտիվիստները սկսեցին վանկարկել. «ոչ, ոչ»։

Այստեղ է նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

Հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։ Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ