News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները նշում են, որ աուդիտից հետո ՀԷՑ-ը կվաճառվի «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին: Գործարքի մասին պիտի հայտարարվեր դեռ հունիսի 27-ին, բայց Կարապետյանը, լինելով փորձված գործարար եւ տեսնելով, որ հանրային բողոքը մեղմելու համար ՀԷՑ-ը ենթարկվելու է աուդիտի, որոշել է գործարքը կնքել միայն աուդիտից հետո: Հասկանալի է, որ աուդիտը բազմաթիվ պրոբլեմներ է ի հայտ բերելու եւ այդ պրոբլեմները նվազեցնելու են գործարքի գինը: Կարապետյանը, մասնավորապես, մտադիր է հասնել նրան, որ առքուվաճառքի գնից հանվի ՀԷՑ-ի այսօրվա պարտավորությունների առնվազն կեսը: 

Այսինքն Սամվել Կարապետյանը վճարում «Ինտեր ՌՍՕ ԵԷՍ»-ին, վերջինս վաճառքի գումարից վճարում է ՀԷՑ-ի հայաստանյան արտադրողներին ունեցած 23.6 միլիարդ դրամ պարտքը, այդ նույն գումարից վճարում է մի քանի ժամկետանց պարտքեր, գրավից դուրս է բերում ՀԷՑ-ի գրավադրված գույքի մեծ մասը եւ հիմնարկը Կարապետյանին է հանձնում կիսամաքուր վիճակում: Այս պարագայում էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Սամվել Կարապետյանը, հասկանափ պատճառներով, չի ուզում. որ իր ՀԷՑ-ի սեփականատեր դառնալը ասոցացվի հոսանքի թանկացման հետ:

Ինչ վերաբերում է գործարքի գնին, փորձագետների գնահատականով այն կարող է տատանվել 250-300 միլիոն դոլարի սահմաններում: Մեր տեղեկություններով, Կարապետյանն այս գումարը վճարելու է ռուսական բանկերից մեկից ստացված արտոնյալ վարկի միջոցով: Վարկը տրվելու է ՌԴ կառավարության երաշխիքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ