News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Անի Երանյանը այսօր՝ հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնի տնօրեն Վարուժան Մանուկյանը NEWS.amի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Անի Երանյանի մոտ առկա են եղել վնասվածքներ՝ ձախ այտի ստորին կոպի եւ ականջի հետեւի շրջանում:

«Պատռվածքների վրա կար է դրվել: Հետազոտվել է, ներքին արնահոսություն, կամ կոտրվածք չի հայտնաբերվել: Իր ցանկությամբ այսօր պետք է տեղափոխվի Երեւանի հիվանդանոցներից մեկը»,-ասաց Վարուժան Մանուկյանը:

Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ ավտովթարի հետեւանքով տուժել է նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, որը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա մոտ որեւէ լուրջ վնասվածք նրա մոտ չի հայտնաբերվել, հետազոտվելուց հետո դատավորը հեռացել է:

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 18:30-ի շրջանում: Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ