News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը նոր հնարավորություն է ստեղծել հեռահար ծառայություններից օգտվողների համար: Մինչեւ սեպտեմբերի 30-ը բանկի ֆիզիկական անձ հաճախորդներն Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայությանը կարող են միանալ անվճար:

Ամերիա Հեռախոսային Բանկինգը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու կատարել մի շարք գործարքներ` զանագահարելով 561111 հեռախոսահամարով եւ համապատասխան հանձնարարական ներկայացնելով Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակցին: Հեռախոսային Բանկինգի միջոցով հնարավոր է մասնավորապես իրականացնել ներբանկային փոխանցումներ սեփական հաշիվների միջեւ եւ այլ հաճախորդների հաշիվներին, արտարժույթի անկանխիկ փոխանակում, միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ եւ այլ գործարքներ: Ծառայության միջոցով հնարավոր է նաեւ ստանալ ձայնային տեղեկատվություն բանկային հաշիվների ընթացիկ մնացորդների ու շրջանառության, վարկերի մնացորդների ու մարման ժամանակացույցի, ավանդների մնացորդների ու կուտակված տոկոսագումարների չափի վերաբերյալ:

Նշենք, որ կոմունալ վճարումների իրականացման համար Ամերիաբանկը մշակել է նոր` արագ եւ հարմարավետ լուծումներ հեռահար բանկինգի տարբեր համակարգերի միջոցով: Կոմունալ վճարումներն այսուհետ հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ եւ Ամերիա Մոբայլ բանկինգ համակարգերի, հեռախոսակապի` Ամերիա Հեռախոսային բանկինգի, ինչպես նաեւ Ամերիաբանկի բանկոմատների եւ պարբերական հանձնարարականների միջոցով (լրացնելով կոմունալ վճարումների պարբերական գանձման հայտ` կոմունալ վճարումները յուրաքանչյուր ամիս ավտոմատ կերպով գանձվում են):

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է եւ սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ