News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եզդի համայնքի հասարակական գործիչներ` «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց եռօրյա հացադուլ են սկսել` պահանջելով ջանքեր գործադրել 1 տարի Իրաքի հյուսիսում շարունակվող եզդիների ցեղասպանությանը վերջ տալու համար։

Նրանք նաեւ ՄԱԿ-ից պահանջում են, որպեսզի աջակցի եզդիներին «Իսլամական պետության» գերության տակ գտնվող 8000-9000 եզդի պատանդներին ազատելու հարցում։

«Հացադուլն այսօր առավոտյան 10։00-ին ենք սկսել և այն շարունակելու ենք մինչև երկուշաբթի։ Մեր պահանջներից մեկն է, որպեսզի ՄԱԿ-ը միջամտի իսլամիստների գերության տակ գտնվող եզդի 8000-9000 պատանդներին ազատ արձակելու հարցում։ Եզդի գերի կանանց արաբական շուկաներում վաճառքի են հանել և նրանց գինը՝ պայմանավորված մաշկի գույնով ու տարիքով, տատանվում է  մինչև 15-200 դոլարի սահմանում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուստամ Բաքոյանը։

Եզդիները նաեւ  պահանջում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի եւ եզդիների անվտանգությունն ապահովելու համար Շանգալի շրջանում ստեղծվի եզդիական ինքնավարություն։

«Եթե եզդիական ինքնավարություն ստեղծվի, եզդի զինված ջոկատները կկարողանան պաշտպանել իրենց տարածքը և ժողովրդին։ Պահանջում ենք նաև փախստական եզդիների ճամբարներում ստեղծված անմխիթար վիճակի բարելավում,  որպեսզի փախստականները գոնե կարողանան գոյատևել։ Այնտեղ ժամկետանց սնունդ են տալիս, մահմեդականների կողմից միշտ ճնշվում են։ Այսօր հացադուլ են սկսել նաև Իրաքի եզդիները, եվրոպական երկրներում եզդիական համայնքի ներկայացուցիչներ»,-նշեց նա։

Բաքոյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությանն են դիմել Շանգալի 10 եզդիներ, որոնք ցանկանում են տեղափոխվել Հայաստան. «Մենք փորձելու ենք աջակցել նրանց և տեղափոխել այստեղ։ Շուտով  նրանք կգան, իրենց առաջարկել ենք, որ գան տեսնեն Հայաստանը, պատկերացնեն, թե որտեղ են ապրելու, այնուհետև տեղափոխեն նաև իրենց ընտանիքներին։ Կարծում եմ, որ Շանգալում իրավիճակի կարգավորվելուց հետո մենք կկարողանանք այդ եզդիներին վերադարձնել իրենց բնօրրան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ