News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան 5 հասցեում ծորակներից հոսող կապույտ ջուր կարող է բնակիչներից մեկին լվացքի մեքենայի անսարքության հետեւանք լինել: Այսօր՝ օգոստոսի 5-ին, նման հայտարարություն է տարածել «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն՝ նադրադառնալով NEWS.am-ի նախորդ օրվա հրապարակմանը:

«Փորձը ցույցը է տալիս, որ այն կարող է լինել բնակիչներից մեկի լվացքի մեքենայի անսարքության հետեւանք, երբ հետադարձ փականի խափանման արդյունքում օգտագործված լվացքի ջուրը կոյուղագիծ ուղղվելու փոխարեն ներքաշվում է ջրագիծ եւ մղվում հարեւան բնակարաններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հայտարարության, հրապարակման հետքերով, շահագործման ծառայության ու ջրի որակի լաբորատորիայի աշխատակիցները եւ ՀՀ ԱՆ սանէպիդկայանի մասնագետները ստուգայց են անցկացրել եւ պարզել, որ շենք մատակարարվող ջուրը մաքուր է:

«Երեւան Ջուր» ՓԲԸ հորդորում է շենքի բնակիչներին ստուգել լվացքի մեքենաների աշխատանքը՝ նման իրավիճակներից խուսափելու համար, իսկ ջրի որակի հետ խնդիր նկատելու դեպքում  դիմել ջրամատակարար կազմակերպությանը:

Նշենք, որ Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան 5 հասցեի բնակիչներն նախորդ օրը ահազանգել էին NEWS.am եւ տեղեակցրել, որ վերջին օրերին իրենց ծորակներից կապույտ ջուր է հոսում: NEWS.am-ի թղթակիցը այցելել էր Նելսոն Ստեփանյան 5 հասցե եւ խոսել բնակիչների հետ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ