News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում:

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը շրջել է զորանոցներում, ստուգել է զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել է զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաեւ զորամասի ուսումնանյութական բազան՝ համապատասխան ցուցումներ տալով հրամանատարությանը: Զորամասի հրամանատարությանն առաջադրվել են որոշակի խնդիրներ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Աշխատանքային այցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների եւ զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրուցել եւ ճաշել է նորակոչիկ զինվորների հետ, հետաքրքրվել է զինծառայության մասին նրանց պատկերացումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ