Այսօր` օգոստոսի 20-ին Գյումրիում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա «Պատվո բլուր» հուշահամալիրի հանդիսավոր արարողությունը: Այդ վայրում թաղված են 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված 156 ռուս սպաներ:

Օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնու հետ պետական այցով ժամանել է Հայաստան: Նույն օրը ռուսական պատվիրակությունը Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: