News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման արժեքը կազմում է շուրջ 1,7-2 մլրդ դոլար։ Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտարարեց Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը։ Հանդիպմանը ներկա ռուս գործընկեր Իգոր Լեվիտինը, ով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում գտնվում է Երեւանում, իր  հերթին նշեց, որ երկաթգծի ծրագիրը համակարգում է Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի կապի փոխնախարարներից կազմված աշխատանքային խումբը։

«Ներկայումս մեզ մոտ  առկա է միայն տեխնիկական զեկույց, որը կազմել է  «ՏրանսՆախագիծ» ինստիտուտը արտասահմանյան մի ընկերության հետ համատեղ։ Այդ զեկույցում նախագծի արժեքը գնահատվում է 1,7-2 մլրդ դոլար»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ դեռ պարզ չէ, թե որքանո՞վ են իրական այդ թվերը։

«Դա պարզ կլինի միայն տեխինկա-տնտեսական հիմնավորումը կազմելուց հետո»-ասաց նա։

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը նաեւ հայտարարեց, որ վերջերս Ռուսաստանի երկաթգծի նախագահ Վլադիմիր Յակունինի Հայաստան կատարած այցելության ժամանակ քննարկվել են Վանաձոր-Ֆիալետովո երկաթուղային գծի ծրագրման հարցերը։ Դրանով ավարտվելու է երկաթգիծը Հայաստանի հյուսիսում։

«Ներկայումս ավարտվում է տեխնիկական փուլը, շուտով այն կփաստաթղթավորվի եւ մենք կշարունակենք աշխատանքը հաջորդ փուլում»,-հայատարարեց Վարդանյանը։

Երկաթգիծը կկառուցվի 5 տարում։ Նախնական հաշվարկներով, Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը 470 կմ է, որից 60 կմ-ը կլինի Իրանի տարածքում, իսկ 410 կմ Հայաստանի հատվածում։ Ծրագիրը կիրականացվի 3 փուլով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ Իրանը Հայաստանի համար ելք կապահովի դեպի Պարսից ծոց։

Անցած տարի Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը կմասնակցեն նաեւ «Ռուսական երկաթգծի», «Ռոսժելդոպրոեկտի» «Զարուբեժստրոյտեխնոլգիա» ընկերությունների երկու քույր ընկերություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Սանոսյանը՝ իր Իրանի գործընկերներին
Վշտակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` հայտնելով իմ զորակցությունը…
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցություն է հայտնել
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին՝ վստահ լինելով, որ այն կկարողանա պետական մեծ փորձառության…
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Նորին Սրբությունը հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ…
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի պաշտպանության նախարարին
Մեծագույն ցավով տեղեկացա մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց...
Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան
Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ  գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին՝ կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը...
Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը. Արմեն Գրիգորյան
Ընդունեք իմ խորը ցավակցությունը և զորակցությունը Ձեզ՝ մաղթելով համբերություն...
Ամենաշատ