Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում, որը կկայանա օգոստոսի 27-28-ը Հայաստանում, կքննարկվեն տեխնոլոգիաների տրանսֆերի միջազգային կենտրոն ստեղծելու հեռանկարները։ Այդ կապակցությամբ Հայաստան կժամանի բելառուսական պատվիրակությունը՝ Գիտության եւ տեխնոլոգիաների պետական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Շումիլինի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Օրակարգում 7 հարց է դրված, այդ թվում՝ գիտատեխնիկական եւ նորարարական համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկումը, ինչպես նաեւ՝ համատեղ լաբորատորիաներ ստեղծելու համար կիրառական ուսումնասիրությունների համատեղ նախագծերի մրցույթների ժամկետները։
Բացի այդ, պլանավորվում է քննարկել նաեւ տեխնոլոգիաների միջազգային տրանսֆեր ստեղծելու հեռանկարները։ Պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են պլանավորված Կրթության եւ գիտության նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության եւ գիտական ու գործնական շրջանակների ներկայացուցիչների հետ։
Ալեքսանդր Շումիլինը պլանավորում է այցելել մի շարք կազմակերպություններ եւ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, որի հետ բելառուս գիտնականները պլանավորում են համատեղ հետազոտություններ իրականացնել օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման եւ բուժման, նյութերի ռադիացիոն կայունության եւ նոր նյութերի սինթեզի ոլորտում։