News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայ եւ ռուս փորձագետների կարծիքները Նախիջեւանում թուրքական ռազմակայանի տեղակայման հնարավորության մասին չհամընկան:

Հայ եւ ռուս փորձագետների մասնակցությամբ հեռուստակամուրջի ընթացքում Կովկասի ինստիտուտի քաղաքական բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը հայտարարել է, որ այդ ճանապարհին Թուրքիայի առջեւ շատ խոչընդոտներ կան: «Թուրքական զինվորականների տեղակայմանը առաջին հերթին կխանգարի ՆԱՏՕ-ի անդամակցությունը: Երկրորդ, կա բացասական դիրքորոշում երկու հիմնական տարածաշրջանային խաղացողների՝ Իրանի եւ Ռուսաստանի կողմից: Բացի այդ, Անկարան իրականում շահագրգռված չէ նման հեռանկարով, քանի որ դա հավելյալ գլխացավանք է լինելու: Ինչո՞ւ Թուրքիան մտնի նոր հակամարտությունների մեջ»,- նկատել է փորձագետը: Նա նաեւ ընդգծել է, թե Թուրքիան չի կարող տեղակայել իր զորակազմը Ադրբեջանում, քանի դեռ չի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւն, ի հակակշռի իր հայ գորընկերոջ, հայտարարել է, թե այն, որ Թուրքիան արդեն երկար ժամանակ հավելյալ հետաքրքրություն է ցուցաբերում Նախիջեւանի ինքնավարության նկատմամբ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Նա նշել է, որ Թուրքիան կարող է ռազմակայան տեղակայել Ադրբեջանում, այն էլ առանց համապատասխան պայմանագրի:

Նշենք, որ Նախիջեւանում թուրքական զորակազմի տեղակայման մասին լուրերը սկսեցին շրջանառվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Ադրբեջան կատարած այցից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ