Ներկայումս Թուրքիայի հայերը նախորդ տարիների համեմատ առավել քաղաքականացված են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երեւանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Անդրադառնալով Թուրքիայի հայկական համայնքի այսօրվա իրավիճակին, Էստուկյանը նշել է, որ հայերը սովորաբար միշտ քվեարկում են աջ կուսակցությունների օգտին:
«Սակայն այս ողջ գործընթացի ընթացքում կարեւոր փոփոխություն տեղի ունեցավ: Հայկական համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունը քվեարկեց քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) օգտին: Սա աննախադեպ երեւույթ էր»,-ընդգծել է Էստուկյանը:
Նա նաեւ հավելել է, որ հունական համայնքը նույնպես վերջին ընտրություններում քվեարկել է HDP-ի օգտին: Էստուկյանի խոսքով, Թուրքիայում քաոսային իրավիճակ է եւ իշխանամետ լրատվամիջոցների քարոզչությունն ուղղված է հայերի դեմ: