News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 50 ուսանող օրական երկու անգամ անվճար կօգտվի Երեւանի մետրոպոլիտենից: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Ըստ այդմ, բուհի սոցիալապես անապահով, հասարակական ակտիվություն ցուցաբերող եւ գերազանց առաջադիմություն ունեցող 50 ուսանողների տրամադրվել են Արարատ բանկի պլաստիկ քարտեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ամեն օր 2 անգամ անվճար օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: Միջոցառումն իրականացվել է ՀՀՀԿ Երիտասարդական կազմակերպության եւ ՃՇՀԱՀ ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ:

Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ եւ նպատակ ունի խթանել ուսանողների գերազանց առաջադիմությանն ու հասարակական ակտիվությանը եւ աջակցել սոցիալապես անապահով ուսանողներին:

Տպել
Ամենաշատ
Partner news