Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մարշալ Բաբաջանյան 1-ին փակուղի 15/1 հասցեում գտնվող «ՍանՏեխ Մոնտաժ» ՓԲԸ-ի պահեստում: Ծուխը նկատելի է եղել ողջ Երեւանի տարածքից:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն եւ «ԲԻՍ-1» կանչով չորս մարտական հաշվարկ:

Հայտարարվել է   հրդեհի բարդության 2-րդ կանչ: Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Դեպքի վայրում աշխատել է 40 փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.07.-ին, մարվել` 07.18-ին:

Երկհարկանի շինության 1-ին հարկում այրվել են արտադրական նյութեր եւ գործիքներ (35 քմ), 2-րդ հարկում (420 քմ)՝ 15 հաստոց, քանդվել են տանիքի թիթեղյա կառուցատարրերը (420 քմ): Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է 1 պայթած գազի բալոն (20 կգ-ոց):