Սեւան-Դիլիջան թունելի այրվելու մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունում հնչել է մոտավորապեես 15։30-ի սահմաններում։ NEWS.am-ի թղթակցի հետը զրույցում այս մասին հայտնեց ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը։
Նրա տեղեկացմամբ, թունելում ավտոբուս է հրդեհվել։ «Վարորդին հաջողվել է դուրս փախչել ավտոբուսից, սակայն նա այնտեղ է թողել կնոջը եւ երեխային»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ կինն ու երեխան մահացել են: Նրանց անունները դեռեւս հայտնի չեն: Նշվում է նաեւ, որ մայրը 30-40 տարեկան է, իսկ երեխան` 1 տարեկան: Փախուստի դիմած վարորդը ստացել է այրվածքներ:
Ըստ Ն. Գրիգորյանի, դեպքի վայր են մեկնել հրշեջ մարտական հաշվարկներ Սեւանից եւ Դիլիջանից։ «Տարածքը դեռ ծխապատ է, սակայն թունելում այլեւս մեքենաներ չկան»,- ամփոփեց ԱԻՆ լրատվության վարչության պետ։



























