News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Բաշկիրիայում հրաձգության ժամանակ սպանված հայի հայրը՝ Համլետ Սարգսյանը, սպառնացել է ինքնադատաստան տեսնել ավտոսերվիսի վրա հարձակվողների նկատմամբ, եթե առաջիկա օրերի ընթացքում նրանց չգտնեն։ Նա նաեւ նշել է, որ իր որդու սպանության մեջ մեղավոր է քաղաքային սրճարաններից մեկի տնօրենը։

«Նրանք տղայիս հետ խնդիր ունեին, սակայն ինչի՞ համար ինքնաձիգներով եւ դիմակներով ներխուժել ու կրակել։ Ես կորցնելու բան չունեմ, որդուս արդեն կորցրել եմ։ Ես «վորոշիլովյան հրաձիգ» կդառնամ կամ ավելի վատ։ Թող 24 ժամում գտնեն մեղավորին, որպեսզի ես կարողանամ դեմ առ դեմ կանգնել եւ հարցնել, թե ինչի համար է նա սպանել իմ որդուն»,- ասել է նա, փոխանցում է Lifenews-ը։

Զոհվածի ընկերների խոսքով՝ տուժածները նախկինում խնդիր էին ունեցել Սալավաթի սրճարաններից մեկի տնօրենի զարմիկի հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՌԴ Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում դիմակավոր մարդկանց մի խումբ մոտեցել էր Հյուսիսային փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին եւ կրակ բացել յոթ մարդու վրա: 

Միջադեպից տուժել են Ա. Ոսկանյանը, Տ, Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը  (վերակենդանացման բաժնում է), Ա. Ավետյանը (վերակենդանացման բաժնում է),  Ա. Ակուլյանը (վերակենդանացման բաժնում է):

Վերջին տվյալների համաձայն, տուժողներից մեկը` Ա. Սարգսյանը, որին պատկանում էր ավտոսերվիսը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է գլխի մասում հրազենային վնասվածքից: Արտակարգ պատահարից անմիջապես հետո գործարարին վիրահատել են, սակայն պարզվել է, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ:

LifeNews-ը պարզել է անցած գիշեր Բաշկիրիայում տեղի ունեցած քրեական դրամայի որոշ հանգամանքներ: Պարզվում է, կրակոցներին նախորդել է ճանապարհային խնդիրը, որը ծագել է ավտոսերվիսում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ առաջ: 

Օրինապահ ուժերում աղբյուրի խոսքով, երեկ մինչեւ կրակոցները տուժածները ռեստորանում մի մեծ տոնի են ներկա եղել ընկերոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:  Ինչ-որ պահի նրանցից մեկին զանգել է ծանոթը եւ խնդրել է օգնել. վերջինս մեքենայով ընկել էր ձորը` ռեստորանից ոչ հեռու: 

«Մեքենան դուրս քաշելիս երեք հոգի մոտեցան մեզ ու սկսեցին դա նկարահանել հեռախոսով եւ բարձրաձայն մեկնաբանել,-տեղեկացրել է աղբյուրը: Արդյունքում խոսքակռիվ սկսվեց, անծանոթներից մեկը հանեց տրավմատիկ ատրճանակն ու մի քանի անգամ կրակեց տղամարդու դեմքին»:

Նախնական տեղեկությունների համաձայն, անծանոթները թաքնվել են, տուժածին բուժկետ են հասցրել, իսկ յոթ մարդկանց խումբը վերադարձել է վիրավորվածին պատկանող ավտոսերվիս` իրավիճակը քննարկելու: Հանկարծ դիմակավոր մարդիկ ներխուժել են տարածք եւ կրակ բացել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ