Ուկրաինայի Սվատովո քաղաքում, հոկտեմբերի 29-ին, զորամասի պահեստում սկսել է պայթել ռազմամթերքը: Պայթել են «Ուրագան» համազարկի ռեակտիվ համակարգի 220 մմ տրամաչափի արկերը: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դա ահաբեկչություն է որակել: Հրդեհը մակերեսը կազմում է մոտ 9 հազար քմ:

Ներկայումս հայտնի է մեկ զոհի մասին (49-ամյա կին), 4 զինծառայողներ բեկորային վնասվածքներ են ստացել:

Ռազմամթերքի պայթյունների պատճառով վնասվել է 5-հարկանի 9 շենք, 4-հարկանի 6 շենք եւ 3-հարկանի 20 շենք: Պայթյուններից հետո մի քանի տեղային հրդեհներ են բռնկվել, որոնք հաջողվել է մարել: Միջոցառումներ են ձեռնարկվում զինանոցում հրդեկը տեղայնացնելու ուղղությամբ: Տարհանվել են մոտակայքում գտնվող հիվանդանոցում, ծերանոցում եւ ինտերնատ դպրոցում գտնվողները: Քաղաքի շատ բնակիչներ սեփական մեքենաներով լքել են քաղաքը, հաղորդում է ТСН-ը:

Լուգանսկի մարզի ռազմաքաղաքացիական աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Յուրի Կլիմենկոն հայտնել է, որ քաղաքում ժամանակավորապես սահմանափակվել է երթեւեկությունը: