Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը չի թաքցնում, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ ունեն:
«Մենք կանենք ամեն բան, որպեսզի օկուպացիայից ազատագրենք Ադրբեջանի տարածքները»,-ԱՊԱ-ին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը:
Նա հայտարարել է, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ժողովուրդ են, որոնք ունեն երկու պետություն:
Հարցին, թե Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ քայլեր կանե՞ն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ, Աքարը պատասխանել է. «Ամեն ինչ լավ է լինելու: Դրանում վստահ եղեք: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ»: