Հայտնի են դարձել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի մանրամասները։ ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցեւի խոսքով՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, եւ ավտոբուսը 200 մետր մի արգելապատնեշից մյուսին է բախվել։ Վթարի պահին ավտոբուսում եղել է 59 ուղեւոր։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։ Պարզվում են կատարվածի մանրամասները, եւ միջոցներ են ձեռնարկվում վթարի հետեւանքները վերացնելու համար, փոխանցում է ՆՏՎ-ն։
Ավտովթարը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով ժամը 3։00-ին։ Վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, եւ մեքենան կողաշրջվել է։ Ավտոբոսի վարորդը չի տուժել, սակայն շոկի մեջ է եւ չի կարողանում պատասխանել հարցերին։ Այս պահին դիտարկվում են ավտովթարի 2 հիմնական պատճառ՝ կամ վարորդը քնել է ղեկին կամ մեքենան տեխնիկապես անսարք վիճակում է եղել։
«Այս պահին դիտարկվում են ավտովթարի 2 հիմնական պատճառ՝ կամ վարորդը քնել է ղեկին կամ մեքենան անսարք վիճակում է եղել»,- ասել է Յարցեւը։


.jpg)













