Թուրքիան Ռուսաստանին աննախադեպ մարտահրավեր է նետել՝ խոցելով Սու-24 ռմբակոծիչը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահը առավելագույնս մոբիլիզացվել է: Իրավիճակն աննախադեպ է: Մարտահրավերը, որը նետվել է Ռուսաստանին, աննախադեպ է: Եվ հետեւաբար մեր արձագանքը համապատասխանում է այդ սպառնալիքին»,- ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ ռուսական օդանավի վրա հարձակումւ դավաճանություն էր եւ նման բան ոչ ոքի չի թույլատրվում նման կերպ վարվել: