News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր` սեպտեմբերի 6-ին Հարավ Արեւմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ եւ բազմաթիվ բնակիչների ներկայությամբ հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել նորակառույց վերգետնյա հետիոտն անցումը: Այդ նպատակով Երեւանի համայնքային բյուջեից հատկացվել է 51 մլն դրամ:

Նորակառույց անցման առաջին անցորդները Երեւանի քաղաքապետն ու  հարեւանությամբ գտնվող թիվ 181 եւ 183 դպրոցների աշակերտներն էին: Ուսումնական տարվա մեկնարկի հետ միաժամանակ նոր անցումը, աշակերտների  համար հաճելի նվեր է, քանի որ նրանք փողոցն անվտանգ հատելու առումով այլեւս խնդիրներ չեն ունենա:

Անցման բացմանը որպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ մասնակցել է նաեւ ԱԺ  «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետը նշել է, որ առաջիկա  օրերին կավարտվի նաեւ Խանջյան փողոցում կառուցվող նմանատիպ վերգետնյա հետիոտն անցման շինարարությունը: «2011 թվականին վերգետնյա  անցումներ են  կառուցվելու Բաղրամյան եւ Ազատության պողոտաներում, Խանջյան փողոցում` կրկեսի հարեւանությամբ: Անցումները մայրաքաղաքի երթեւեկության համակարգում արյունատար անոթների դեր են կատարում, առանց այսպիսի անցումների հետիոտների անցուդարձի հետ կապված մեծ խնդիրներ կունենանք»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:

Հետիոտն անցման կառուցման  աշխատանքներն իրականացրել է Երեւանի քաղաքապետարանի  հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Կամուրջշին» ընկերությունը: Երկաթբետոնյա կոնստրուկցիայով, երկթռիչքանի վերգետնյա հետիոտն անցման լայնությունը մոտ 2,4 մ է, երկարությունը` 34, 5 մ,  բարձրությունը փողոցի երթեւեկելի նիշից 5 մ է:

Տպել
Ամենաշատ