News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հերքում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտարարությունն այն մասին, որ ինքը անձամբ ճնշում է գործադրել լրատվամիջոցի ներկայացուցչի վրա: NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Մուկուչյանը նշեց, որ լրագրող Մելինե Ավագյանին ընդամենը զանգել է ճշտելու՝ արդյոք դեկտեմբերի 6-ին ԿԸՀ ուղարկված դիմումի մեջ նշված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

«Դեկտեմբերի 6-ին, ժամը 17:08 րոպեին ԿԸՀ-ում երկու դիմում ստացվեց, այդ օրվա ընթացքում գրավոր 3 դիմում ենք ստացել: Երկու դիմումները բովանդակությամբ նույնն էին, սակայն ստորագված էին տարբեր դիմումատուների նույն լիազոր ներկայացուցիչների կողմից՝ երեք փաստաբանների: Դիմումում նշվում էր, որ  Թիվ 19/15 տեղամասում լրագրող Մելինե Ավագյանին հանձնաժողովի անդամներն արգելել են արդյունավետորեն դիտարկել ստորագրված ցուցակները, արգելվել է ծանոթանալ ընտրողների ցուցակներին եւ կատարել նշումներ դրանց վերաբեյալ իր մոտ եղած թղթերում: Դիմումներով պահանջվում էր վերացնել խախտումները: Մյուս դիմումը բառացի նույն բովանդակությամբ էր, ուղղակի այլ տեղամասի համարներ ու այլ լրագրողի անուն էր նշված: Այդ օրը ԿԸՀ-ում ձեւավորվել էր Իրավիճակային վերլուծության կենտրոն, որն արագ արձագանքում էր ստացված հեռախոսազանգերին, կայքերում դրվող տեղեկություններին եւ փորձում  էին անընդհատ պարզաբանումներ ու ճշգրտումներ իրականացնել այդ հրապարակումներով»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահի խոսքով, քանի որ տվյալ պարագայում 2 գրավոր դիմումների մասին էր խոսքը, ԿԸՀ անդմաներով փորձել են դիմումներին օպերատիվ արձագանքել քանի որ դիմումով պահանջվում էր անհապաղ միջոցառումներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար:

«Պետք էր հասկանալ դիմումի փաստական հանգամանքները, որպեսզի ձեռնարկվեին միջոցառումներ: Քանի որ արագ արձագանքելու խնդիրն էր, զանգահարել ենք տվյալ ընտրատեղամաս, փորձել ենք հանձնաժողովի անդամներից պարզաբանել իրավիճակը՝ արդյոք այդ փաստն առկա է, թե ոչ: Մելինե Ավագյանի պարագայում կոնկրետ ես եմ զանգահարել, իսկ հեռախոսահամարը նշված էր դիմումին կից ներկայացված լիազորագրի մեջ:  Ասել եմ, որ իր անունից նման բովանդակությամբ դիմում է ստացվել, որտեղ իր իրավունքների ոտնահարման մասին է նշված: Մելինե Ավագյանը նշել է, որ ինքը որեւէ մեկին չի ասել, որ  դիմում ներկայացնի, իր իրավունքների որեւէ խախտում առկա չէ եւ որեւէ մեկը չի խոչընդոտում իր իրավունքների իրականացմանը: Սա առանձին նախաձեռնություն չի եղել մեր կողմից, ստացվել է դիմում եւ փորձել ենք դիմումի փաստական հանգամանքները պարզել»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հարցին՝ արդյոք լրագրող Մելինե Ավագյանի վրա հեռախոսազանգով փորձել է ճնշում գործադրել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ես բազմաթիվ լրագրողների հետ եմ շփվում եւ բոլորն էլ ծանոթ են իմ ոճին ու իմ արտահայտվելաոճին: ես երբեւէ լրագրողի նկատմամբ անհարգալից արտահայտություն թույլ չեմ տվել: Ես չգիտեմ մեր հեռախոսազրույցը ձայնագրվել է, թե ոչ, բայց շատ հաճախ խոսքի ընթացքում հնարավոր է, որ ինչ-որ բառ հաջող չկառուցես, կարող է դրանից ինչ-որ բան կտրվի եւ ցանկացած ձեւով ներկայացվի: Երբ Մելինե Ավագյանը նշեց, որ որեւէ խախտում առկա չէ, ես լրագրողին ընդամենը խնդրել եմ, որ գրավոր պարզաբանում այդ կապակցությամբ ուղարկի: Նա էլ ասաց, որ նման պայմաններում կարճ հաղորդագրություն կուղարկի ինձ: Եթե մարդուն հեռախոսով փորձես ստիպել ինչ-որ բան անելու, հաստատ չի գրի՝  «Հարգելի պարոն Մուկուչյան, տվյալ նամակով ցանկանում եմ հաստատել այն մասին, որ ես չունեմ որեւէ բողոք 19/15 ընտրատեղամասում անցկացրած դիտորդական առաքելությունից եւ չեն խախտվել իմ  իրավունքները: Հարգանքներով՝ Մելինե Ավագյան»: Եթե ես մարդու  հետ անհարգալից ձեւով խոսեի, կստանայի՞ նման պատասխան»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ