News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ProCredit Bank-ի ձեռքբերումն «Ինեկոբանկի» կողմից վերջինիս թույլ կտա ներգրավել ավելի էժան միջազգային գումարներ եւ, համապատասխանաբար, ավելի մատչելի վարկեր տրամադրել: Այդ մասին դեկտեմբերի 10-ին ասաց Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Հայաստանի մենեջեր Մարկ Դեյվիսը՝ հանդես գալով միաձուլման գործարքին նվիրված մամուլի ասուլիսին:

Հիշեցնենք, այսօր «Ինեկոբանկը» հայտարարեց  ProCredit Bank-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման մասին: Գործարքի համար բանկը ներգրավեց Միջազգային Ֆինանսական Կազմակերպության (IFC) վարկ՝ $20 մլն-ի չափով, ինչպես նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) բաժնետիրական ներդրում՝ 9,8 մլրդ դրամի չափով (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ $20,2 մլն - խմբ)՝ ստանալով արժեթղթերի 22,7%-ը:

Այս կարեւոր գործարքը սկիզբ է դնում Հայաստանի բանկային համակարգի կոնսոլիդացիային, ինչը պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Տարածաշրջանի այլ երկրների համեմատ, հայաստանյան բանկերի ծախսերի հարաբերակցությունը ակտիվներին փոքր-ինչ բարձր է: Կրճատելով վարչական ծախսերը միաձուլմամբ՝ հնարավոր է ավելացնել էֆեկտիվությունը, իսկ ավելի խոշոր բանկերն ունակ են ավելի լավ կլանել տնտեսական ռիսկերը: Սա հատկապես կարեւոր է այսօրվա տնտեսական անորոշության համատեքստում, հավելեց EBRD-ի Հայաստանի ղեկավարը:

«Ինեկոբանկն» ուժեղ բանկ է, համեմատաբար բարձր տենոլոգիայիով: Իբրեւ գործընկեր՝  մենք կարող ենք այդ հիմքի վրա ստեղծել ավելի առաջադեմ ֆինանսական գործիքներ», - ասաց Դեյվիսը:

Վերջապես, ավելի խոշոր բանկերը կարող են լավագույնս դրսեւորվել կապիտալի շուկայում:  «Ինեկոբանկը» շարժվում է այդ ուղիով եւ հնարավորություն ստանում լավ պայմաններով գումարներ ներգրավել ոչ միայն տեղական, այլեւ միջազգային շուկաներից: Այս գործընթացը շատ կարեւոր է երկրի ողջ ֆինանսական համակարգի համար, եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ