News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2014-ի տարեվերջի փոխարժեքի տատանումից հետո վարկերի վերադարձը համեմատաբար կայունացել է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը:

Նշենք, որ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության, եթե 2014 թ դեկտեմբերին չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը բանկային համակարգում եղել է 6,15%, ապա 2015 թ հունիսին այն կազմել է 8,23%, սակայն հետագայում նվազել է՝ հոկտեմբերին կազմելով 7,20%:

«Ինեկոբանկի» մոտ այս միտումները քիչ թե շատ նույնն էին: Խնդիրների ալիքը եկել էր դեկտեմբերի իրավիճակից հետո եւ տեւել մինչ փետրվար: Այս տարի իրավիճակը համեմատաբար կայունացել է, նշեց Գանջալյանը;

«Մենք շատ զգույշ ենք հետեւում, թե որ հաճախորդներին ինչ արժույթով են տրամադրվում վարկերը: Արտարժութային վարկերը հիմնականում տրվում են ձենարկություններին, որոնք իրենց գործունեությամբ ի վիճակի են տանել հնարավոր սթրեսները: Այժմ, կարելի է ասել, իրավիճակը վերահսկելի է, սթրեսները՝ կառավարելի», - նշեց նա:

Հիշեցնենք, դեկտեմբերի 10-ին «Ինեկոբանկը» հայտարարեց  ProCredit Bank-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման մասին: Գործարքի համար բանկը ներգրավեց Միջազգային Ֆինանսական Կազմակերպության (IFC) վարկ՝ $20 մլն-ի չափով, ինչպես նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) բաժնետիրական ներդրում՝ 9,8 մլրդ դրամի չափով (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ $20,2 մլն - խմբ)՝ ստանալով արժեթղթերի 22,7%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ