News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2016 թ «Ինեկոբանկը» նախատեսում է ընդլայնել սպառողական վարկավորումը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը:

Ֆիզիկական  անձանց վարկավորումը բանկի մոտ ավանդաբար զարգացած էր, իսկ ՓՄՁ վարկերի պորտֆելը զգալիորեն կավելանա ProCredit Bank-ի ձեռքբերման արդյունքում: Եթե այժմ ՓՄՁ-անհատներ վարկային պորտֆելների հարաբերակցությունը բանկում կազմում է մոտ 55-45%, ապա գործարքից հետո այն կկազմի մոտ 70-30%:

«Այդ պատճառով մյուս տարվա պլաններում մենք աճ ենք նախատեսում ֆիզիկական անձանց ուղղությամբ, որպեսզի կշիռները պահպանենք նախորդ մակարդակին: Ընդ որում, հիմնականում նախատեսում ենք դրամային վարկեր: Մեր քաղաքականությունն է, եւ, կարելի է ասել, մեր փափագը, որ Հայաստանում ազգային արժույթով վարկերը հնարավորինս ավելանան», - հավելեց նա:

Հիշեցնենք, դեկտեմբերի 10-ին «Ինեկոբանկը» հայտարարեց  ProCredit Bank-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման մասին: Գործարքի համար բանկը ներգրավեց Միջազգային Ֆինանսական Կազմակերպության (IFC) վարկ՝ $20 մլն-ի չափով, ինչպես նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) բաժնետիրական ներդրում՝ 9,8 մլրդ դրամի չափով (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ $20,2 մլն - խմբ)՝ ստանալով արժեթղթերի 22,7%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Ամենաշատ