News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Ինեկոբանկն» արդեն օգտվում է ՀՀ Կենտրոնական Բանկի նախատեսված զրոյական պահուստավորմամբ միջոցների ներգրավումից: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը:

Հիշեցնենք, ըստ ԿԲ իրավական ակտերի, ներգրավված գումարների պարտադիր 20 տոկոս պահուստավորման պահանջն ամբողջությամբ հանված է, եթե միջոցները ներգրավվում են վստահելի միջազգային հարթակներից, եւ իջեցված է մինչեւ 5 տոկոս, եթե դրանք տեղաբաշխվում են հայաստանյան Nasdaq OMX ֆոնդային բորսայում:

«Մենք արդեն իսկ միջոցներ ենք ներգրավել այս որոշման չափանիշներին համապատասխանող արտասահմանյան կազմակերպություններից եւ օգտագործում ենք դրանք: Ինչ վերաբերում է արժեթղթերի թողարկմանը, ապա որոշակի վերլուծություն արդեն կատարել ենք, իսկ այժմ պիտի գնահատենք թողարկման նպատակահարմարությունը», - նշեց նա: 

Հարցին, թե արդյոք բանկը մտադիր է արժեթղթավորել հիփոթեքային ակտիվները, երբ Կենտրոնական Բանկի ներկայացրած համապատասխան օրինագիծն ուժի կմեջ մտնի, Գանջալյանը նշեց, որ հիփոթեքը բանկի համար առաջնային շուկա է:

«Միեւնույն ժամանակ, շուկայում պետք է մրցունակ առաջարկներ անել, իսկ դրա համար մեծ ջանքեր են պետք՝ հաշվի առնելով, որ դեպոզիտային տոկոսադրույքները Հայաստանում 16-17 տոկոս են, իսկ հիփոթեքայինները՝ 11-12 տոկոս», - հավելեց նա:

Բոլոր դեպքերում, բանկի համար ավելի նախընտրելի է տեղական Nasdaq OMX բորսան, քանի որ այնտեղ տոկոսադրույքը ավելի գրավիչ է, քան  արտերկրի բորսաներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ռուսաստանում մնացած եվրոպական բանկերը չորս անգամ ավելի շատ հարկեր են վճարում, քան պատերազմից առաջ. FT
Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն...
Ամենաշատ