News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել տեղական բանկերին՝ տեղական արժեթղթեր ձեռք բերելու: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՎԶԵԲ-ի Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը՝ «Ինեկոբանկի» կողմից ProCredit Bank-ի ձեռքբերմանը նվիրված միջոցառմանը:

Հարցին, թե ինչ սպասումներ ունի ՎԶԵԲ-ը ՀՀ Կենտրոնական Բանկի կազմած օրինագծի մասին, որը հնարավոր է դարձնում թողարկել հիփոթեքային ապահովմամբ արժեթղթեր, Դեյվիսը նշեց, որ նման գործիքները միանգամայն տեղին են:

Արժեթղթերի պահանջարկը կտրուկ ընկել էր ֆինանսական ճգնաժամի սկսվելուն պես, սակայն վերջին մեկ-երկու տարվա ընթացքում աստիճանաբար վերականգնվում  է: Այս գործիքը կարող է շատ օգտակար լինել, եթե պատշաճ կերպով կարգավորվի եւ տեղաբաշխվի, ասաց նա:

«Մենք շատ ուրախ ենք այս հնարավորության առթիվ եւ պատրաստ ենք հեռանկարում ֆինանսավորել բանկերին՝ գնելու տեղական բորսայում թողարկված արժեթղթեր», - ասաց նա:

Հարցին՝ արդյոք տեղական շուկայում կան բավարար չափի հուսալի հիփոթեքային վարկերի պորտֆել, որի ապահովմամբ հնարավոր է արժեթղթեր թողարկել ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը պատասխանեց. «Միանշանակ: Անշարժ գույքի շուկայում այն դեռ մեծ տեղ չի գրավում, սակայն կարող է բավարար չափերի հասնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Ամենաշատ