News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Մաքս Պլանկի անվան պլազմային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարողացել են ստելլարատոր կոչվող սարքի օգնությամբ ծախսվող էներգիայի նկատմամբ արտադրվող էներգիայի  գերազանցության հաշվին կայուն ջերմամիջուկային ռեակցիա ստանալ։ Գիտնականները  տասնամյակներ շարունակ խոսում էին ստելլարատորների հսկայական ներուժի մասին, սակայն առաջին անգամ կարողացել են վերահսկողության տակ առնել պլազման։

Միջուկային սինթեզը տեղի է ունենում գերբարձր ջերմաստիճաններում ատոմների միացման ժամանակ եւ իր մեջ մեծ ներուժ է պարունակում, որը թույլ է տալիս արտադրել գրեթե անսահմանափակ քանակությամբ էներգիա։ Համանման պրոցեսներ են տեղի ունենում Արեւի վրա, ինչը էներգիայով է ապահովում այդ թվում եւ Երկիր մոլորակը։

Եթե գերմանացի գիտնականները կարողանան կրկնել արդյունքները նաեւ այլ սարքերի վրա, մարդկությանը էներգետիկ հեղափոխություն է սպասում, իսկ գազի, նավթի, ածխի եւ այլ էներգակիրների պահանջարկը կնվազի։

Մեծ հետազոտական կոմպլեքսի հիմքում ջերմամիջուկային սինթեզի նոր ռեակտորն է, որը բավական անսովոր կառուցվածք ունի։

Wendelstein 7-x stellarator գեներատորը առաջին լիամասշտաբ ստելլարատոր ռեակտորն է, որը իր խցում ստեղծում է ոչ բազմատարր մագնիսական դաշտ։ Այդ դաշտը միջավայր է ստեղծում, որում պլազման ունենում է ավելի մեծ կայունությոն, իսկ ռեակցիան կարող է ավելի կառավարելի լինել, փոխանցում է «Էխո Ռոսսիի»-ն։

Ստելլարատոր ռեակտորի կառուցվածքը միջավայր է ստեղծում, որում պլազման բարձր կայունություն է ունենում։ Դրա բանալին տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս խուսափել պլազմայի լարի ներսում հոսանքների առաջացումից, ազատ էլեկտրոնների եւ իոնների հոսքից, որոնք իրենց սեփական մագնիսական դաշտն են ստեղծում, ինչը հաճախ հանգեցնում է մագնիսական դաշտի կործանմանը եւ ռեակտորներում պլազմայի ջերմաստիճանի կորստյանը։

Ստելլարատոր ռեակտորում օգտագործվում են էլեկտրամագնիսական մի շարք ցիլինդրներ, որոնք ոլորված մագնիսական դաշտեր են ստեղծում, որը պլազման պահում է ռեակտորի կենտրոնում։ Պլազմայի եւ նման մագնիսական դաշտի փոխազդեցության որոշ ֆիզիկական էֆեկտների հաշվին պլազմայի լարը մշտապես հետ է մղվում խցիկի կենտրոն, իսկ դրա հիմնական էֆեկտը մագնիսական դաշտերն են, որոնք պլազմայի երկայնքով փոխում են իրենց բեւեռը մի քանի անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ