News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հետադարձ ուժով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած` ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29–ի որոշման համաձայն` ամսական 250 կՎտ/ժ–ից ավելի ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց սպառողները սուբսիդավորում չեն ստանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը` արձագանքելով սպառողների դժգոհություններին, թե էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը դադարեցվել է։

«Սկսած այս թվականի օգոստոսի 1-ից սուբսիդավորում իրականացվում է, այլ հարց է, որ հոկտեմբերի 1-ից սուբսիդավորման կարգը փոխվել է։ Եթե օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բնակիչ բաժանորդներն օգտագործված ամբողջ էլեկտրաէներգիայի համար ստանում էին փոխհատուցում, ապա հոկտեմբերի 1-ից սկսած` փոխհատուցում տրամադրվում է մինչեւ 250 կՎտ/ժ օգտագործած բնակիչ բաժանորդներին, դրանից ավելի սպառած էլեկտրաէներգիան բաժանորդների համար չի սուբսիդավորվում»,-տեղեկացրեց Վասակ Թարփոշյանը։

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղարի կարծիքով` բնակչության շրջանում դժգոհություններն առաջացել են այն պատճառով, որ  նոյեմբեր ամսին ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառել։

«Գուցե շատ են սկսել այս ամիսներին սպառել՝ 250-ից ավելի, իսկ այս դեպքում պետք է կրկնեմ, որ Կառավարության որոշմամբ արդեն սպառողներին սուբսիդավորում չի տրամադրվում, այդ պատճառով էլ դժգոհություններ են հայտնում սպառողները»,-նշեց   Վասակ Թարփոշյանը։

Նրա խոսքով՝ 500 կՎտ/ժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող  այլ սպառողների՝ ՓՄՁ-ների սուբսիդավորման կարգում որեւէ փոփոխություններ չեն եղել։

«ՓՄՁ-ների դեպքում ինչպես եղել, այնպես էլ մնում է ՝մինչեւ 500 կՎտ/ժ-ի 250-ը սուբսիդավորվում է, 500 կՎտժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառելու դեպքում չի սուբսիդավորվում»,-ասաց Վասակ Թարփոշյանը։

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 1–ից ՀԾԿՀ–ի որոշմամբ էլեկտրաէներգիան ՀՀ սպառողների համար թանկացել է 6,93 դրամով։ Մինչեւ 2016-ի հուլիսի 31-ը ՀԷՑ–ը ձեռք բերած «Տաշիր» ընկերությունների խումբը կառավարության հետ համատեղ կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի թանկացումը ՀՀ սպառողների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ