News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

IFC-ի եւ EBRD-ի հետ համաձայնագրերն «Ամերիաբանկ»-ին աննախադեպ աճի հնարավորություն են տալիս: Հունվարի 21-ին Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ ֆինանսական համաձայնագրերի կնքումից հետո այս մասին հայտարարեց «Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

Նրա խոսքով, այս գործարքների կնքումը թույլ տվեց գրեթե երկու անգամ ավելացնել նորմատիվ կապիտալը եւ նոր հնարավորություններ ստեղծեց վարկավորման աճի համար:

2008 թվականից բանկը շուրջ 500 մլն դոլարի միջոցներ է ներգրավել միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

«2008 թվականին «Ամերիա» խումբը ոչ մեծ բանկ ձեռք բերեց՝ ընդամենը 11 մլն դոլարի կապիտալով եւ 25 մլն դոլարի ակտիվներով: Իսկ այսօր մենք Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից ենք գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով: Հայաստանի ֆինանսական համակարգում մեր բանկն ամենախոշոր հարկատուն է, իսկ ընդհանուր ցանկում մենք առաջին 15 տեղերում ենք: Մեր ակտիվներն արդեն գերազանցել են 1 մլրդ դոլարը: Մեր երկրի բանկային համակարգի պատմության մեջ սա աննախադեպ ցուցանիշ է»,- նկատեց նա:

Նշենք, որ համաձայնագրերից մեկով EBRD-ն «Ամերիաբանկ»-ի կապիտալում 40 մլն դոլար կներդնի: Առաջին փուլում բանկը կներդնի 30 մլն դոլար՝ բաժնետոմսերի շուրջ 20%-ի գնման համար: Մնացյալ 10 մլն-ը կօգտագործվի բանկի կապիտալի հետագա աճի համար:

Մյուս համաձայնագրով, IFC-ն «Ամերիաբանկ»-ին 50 մլն դոլարի չափով սուբորդինացված վարկ է տրամադրել:

«Ամերիաբանկ»-ը ակտիվներով, վարկային պորտֆելով, պարտավորություններով եւ ներդրումներով Հայաստանի խոշորագույն բանկերից է: Բանկի ընդհանուր կապիտալը ներկայում կազմում է գրեթե 200 մլն դոլար, իսկ 2015 թվականի վերջին ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 1 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ