News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ամերիաբանկ»-ի կապիտալում ներդրումները կվերափոխեն Հայաստանի բանկային հատվածը: Հունվարի 21-ին Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ ֆինանսական համաձայնագրերի կնքման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՎԶԵԲ ֆինանսական կառույցների տնօրեն Նիք Թեսեյմանը:

«Ամերիաբանկ»-ի հետ ՎԶԵԲ-ի նախորդ նախագծերը հաջողություն են ունեցել՝ լինի դա փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորում, էներգաարդյունավետության կամ առեւտրային ֆինանսավորման ծրագրեր:

Այժմյան ծրագիրն ամենախոշորը կլինի, իսկ դա նշանակում է՝ ոչ դյուրինը: «Հսկայական աշխատանք պետք է տարվի «Ամերիաբանկ»-ի ծառայություների որակի աջակցման եւ Հայաստանի բանկային հատվածի վերակազմավորման համար»,- հայտարարեց նա:

Ըստ համաձայնագրի, ՎԶԵԲ-ն իր ներկայացուցչին կառաջադրի «Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդում՝ կորպորատիվ կառավարման լավագույն պրակտիկան ներդնելու համար: Իսկ եթե խոսենք բանկի վարկային քաղաքականության մասին, ապա ոչ մի փոփոխություն չի պահանջվում:

«Մենք ուզում ենք, որպեսզի բանկը շարունակի աշխատել նույնքան լավ, ինչպես նախկինում»,- հավելեց ՎԶԵԲ ներկայացուցիչը:

Նշենք, որ համաձայնագրերից մեկով EBRD-ն «Ամերիաբանկ»-ի կապիտալում 40 մլն դոլար կներդնի: Առաջին փուլում բանկը կներդնի 30 մլն դոլար՝ բաժնետոմսերի շուրջ 20%-ի գնման համար: Մնացյալ 10 մլն-ը կօգտագործվի բանկի կապիտալի հետագա աճի համար:

Մյուս համաձայնագրով, IFC-ն «Ամերիաբանկ»-ին 50 մլն դոլարի չափով սուբորդինացված վարկ է տրամադրել:

«Ամերիաբանկ»-ը ակտիվներով, վարկային պորտֆելով, պարտավորություններով եւ ներդրումներով Հայաստանի խոշորագույն բանկերից է: Բանկի ընդհանուր կապիտալը ներկայում կազմում է գրեթե 200 մլն դոլար, իսկ 2015 թվականի վերջին ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 1 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Ամենաշատ