News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի դատարանը յոգայի հանրահայտ գուրու Բիքրամ Չոուդհուրիին` Բիքրամ-յոգայի դպրոցի հիմնադրին պարտավորեցրել է  924,5 հազար դոլար վճարել նախկին աշխատակցուհուն, որովհետեւ նրան աշխատանքից հեռացրել է այն բանից հետո, երբ նա սկսել է հետաքննել յոգայի ուսուցչի կողմից աշակերտուհուն բռնաբարելու դեպքը, փոխանցում է Americaru-ն:

Մինաքշի Ջաֆա-Բոդդենը դատարան է դիմել, որովհետեւ տուժել է սեռական խտրականությունից,  անիրավաչափ պաշտոնանկումից: Բացի այդ, նա գուրուի համար պատիժ է պահանջել, որովհետեւ վերջինս նրան սեռական հետապնդման է ենթարկել:  Գուրուի նախկին աշխատակցուհին հայտնել է, որ 69-ամյա Չոուհուրին դաժանորեն է վարվել եւ բռնաբարել է իրեն եւ այլ աշխատակիցների: Գուրուն չի ընդունել իր մեղքը եւ այդ հայտարարությունները սուտ է անվանել: Երդվյալները մոտ մեկ օր խորհրդակցել են եւ վճիռ են կայացրել հօգուտ Մինաքշի Ջաֆա-Բոլդենի: 

Նրա հայտը միակ դատական գործը չէ արտառոց գուրուի դեմ, որը յոգայի կայսրություն է կառուցել եւ ունեցվածք է կուտակել  1971-ին Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո: Նա միլիոններ է վաստակել յոգայի իր ոճի հետեւորդներից, որը ներառում է   26 ասանա, որոնք կատարվում են 90 րոպեի ընթացքում` լավ տաքացված սենյակում: Վեց այլ կին վերջին տարիներին դատի են տվել Չոուհուրիին` պնդելով, որ նա իրենց սեռական բռնության եւ հետապնդման է ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ