News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների, ինչպես նաեւ Բերդ-Ճամբարակ, Մեծ-Սարիար - Կրաշեն, Վերին Գետաշեն-Մադինա, ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները:

Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթեւեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Մայիսի 7-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ...
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
Համաձայն օդերևութաբանների փոթորկի նախազգուշացման՝ ժամը 10.00-12.00-ը և մինչև 2024 թվականի մայիսի 5-ի օրվա վերջը Սոչիի գետերում և Սիրիուս ԴՏ-ում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․․․
Ջրհեղեղ Իրանում. տուժել են 23 նահանգի հազարավոր բնակիչներ
Կիրակի առավոտից 777 փրկարարից բաղկացած մոտ 219 փրկարարական ջոկատ իրականացրել է 134 փրկարարական գործողություն՝ տուժածներին օգնելու համար
ՌԴ Սվերդլովսկի մարզում մոտ 74 հազար մարդ ձյան պատճառով մնացել է առանց էլեկտրականության
Սվերդլովսկում ձյուն է եկել...
Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Հեղեղումների եւ սողանքների պատճառով ինդոնեզական Սուլավեսի կղզում  զոհվել է 14 մարդ
Հեղեղումների պատճառով զոհվել է 14 մարդ...
Ամենաշատ