News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհուրդը Հայաստանին  կոչ է արել փողերի լվացման հետաքննության եւ դատական հետապնդման ազդեցիկ ազգային քաղաքականություն իրականացնել։

Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի՝  Փողերի լվացման եւ ֆինանսական հանցագործության դեմ պայքարով զբաղվող փորձագետների հանձնաժողովի զեկույցի մեջ։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել  կայուն իրավական բազա ստեղծելու, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու եւ  ֆինանսական հանցագործությունները հայտնաբերելու ու կանխելու ավելի արդյունավետ աշխատանք իրականացնելու հարցում։  Զեկույցում նշվում է, որ մաքսանենգությունը, հարկերից խուսափելն ու խարդախությունը Հայաստանի համար փողերի լվացման ամենամեծ ռիսկերն են պարունակում։

Հայաստանի տնտեսությունն ու բանկային համակարգը առավել խոցելի են փողերի լվացման  համար։ Ֆինանսական գիտելիքները բավականին արդյունավետ են օգտագործվում, մինչդեռ օրենքը ոչ միշտ է արդյունավետ գործում՝ փողերի լվացումը կանխելու համար, ասված է զեկույցում։

Նշենք, որ Հայաստանը Հանձնաժողովի այս զեկույցին պետք է պատասխանի 2018թ. ապրիլին։ Իսկ մինչ այդ պետությունը պետք է 2016թ. դեկտեմբերին միջանկյալ զեկույց ընդունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ