News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սկսվող համաճարակի նախաշեմին հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդների երկարաձգումը ճիշտ որոշում էր, որի շնորհիվ կարողացանք շրջանցել եւ համաճարակը եւ աշակերտների նվազ մասնակցությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր, դպրոց-կենտրոնների միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը՝ հավելելով, որ բաց թողնված դասաժամերը ճիշտ կազմակերպման շնորհիվ կլրացվեն:

«Այսօր մենք ընդամենը երեք շաբաթ ենք բաց թողել դասընթացերը, փոխարենը՝ խուսափեցինք աշակերտների քիչ մասնակցությունից եւ համաճարակի տարածումից: Բայց մեր դպրոցներում դասավանդող ուսուցիչները պետք  է կարողանան առարկայի չափորոշիչային պահանջն ապահովել ճիշտ մեթոդիկայի շնորհիվ: Ուսուցիչները մի քիչ ավելի ստեղծագործական մոտեցում կցուցաբերեն եւ, վստահ եմ, որ աշակերտներ թեմատիկ բացթողումներ չեն ունենա: Անհրաժեշտ կլինի նաեւ ծնողների եւ աշակերտների հետեւողականությունը, որպեսզի բացթողումը միահամուռ ուժերով լրացնենք»,-նշեց Ռուզաննա Մուրադյանը:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը, անդրադառնալով բացթողնված դասաժամերին, անդրադարձավ Հայաստանում հեռահար կրթության մեթոդի խնդրին:

«Այստեղ մի խնդիր կա, որի շուրջ պետք է մի քիչ մտածեն մեր պատկան մարմինները, հատկապես՝ կրթության ոլորտի: Կրթության կազմակերպման մասին օրենքով արդեն 15 տարի է ունենք հեռահար կրթության ձեւը, որը չի կիրառվում: Այսօր բոլոր դպրոցները ապահովված են ինտերնետով եւ համակարգչով, ընտանիքների գերակշիռ մասը եւս: Մենք նման դեպքերում պետք է օգտագործենք կրթության այդ ձեւը, որպեսզի երեխան 3 շաբաթով չկտրվի դասապրոցեսից»,-ասաց Անահիտ Բախշյանը: 

Նրա խոսքով՝ հեռահար կրթության մեթոդը զարգացնելու գործում անելիք ունեն Կրթության ազգային ինստիտուտը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
H1N1-ի հետեւանքները. 19 մահվան դեպք, այս պահին կա մոտ 900 հիվանդ. ամփոփում է նախարարը
«50 տոկոս նվազում կա հիվանդացության, սյս պահին մոտենում ենք սեզոնային միջին ցուցանիշին»...
Հայաստանում ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց շարունակում են պատվաստել գրիպի դեմ
Նրանք մեծ թիվ էին կազմում, օրինակ, հղի կանանցից, որոնք եւս ռիսկի խմբի մեջ են մտնում...
Հայաստանից գրիպի շտամներն ուղարկել են արտերկիր ստուգման
Հենց այդ պատճառով պատվաստանյութի պիտանելիության եւ գործողության ժամկետն ընդամենը մեկ տարի է…
Դպրոցական արձակուրդները երկարաձգվեցին եւս մեկ շաբաթով
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա...
Առողջապահության նախարարությունն առաջարկում է եւս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները
Առաջարկվել է, որպեսզի շաբաթ եւ կիրակի օրերին պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն...
Խոզի միսը չի կարող լինել H1N1-ով վարակման պատճառ. ՍԱՊԾ
Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը...
Ամենաշատ