News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով, անցյալ տարի Հայաստանում ֆիզիկական անձանց արտաքին դրամական փոխանցումների գումարը կրճատվել է 520 մլն դոլարով, այդ թվում Ռուսաստանից՝ ավելի քան 518 մլն դոլարով: Դրամական փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1.21 մլրդ դոլար, այդ թվում «ռուսականը»՝ 0.92 մլրդ դոլարից քիչ պակաս:

Նշենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում սա ամենացածր ցուցանիշն է: 2013 թվականին դրամական փոխանցումների գումարը հասել էր առավելագույնին՝ 1.87 մլրդ դոլարի (այդ թվում Ռուսաստանից՝ 1.61 մլրդ դոլար):

Ռուսաստանի տնտեսությունում դրական տեղաշարժեր հիմա կարող են ակնկալել միայն անհույս լավատեսները: Նավթի համաշխարհային շուկայում երկու նշանակալի իրադարձությունների համընկնումը դժվար թե «պատահական» էր: Խոսքն ԱՄՆ-ում գրեթե կես դար տեւած նավթի արտահանման արգելքի չեղարկման, ինչպես նաեւ նավթ արտահանող առաջատար երկրներից մեկի՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների թուլացման մասին է: Արդյունքում համաշխարհային շուկայում առաջարկի աճը նավթի գների հերթական անկման պատճառ դարձավ:

Նավթի Brent տեսակի ֆյուչերսների գինը մոտեցել է 30 դոլարի շեմին: Այսինքն, երկու տարվա ընթացքում նվազել է 3.5 անգամ: Հայտնի է, որ ռուսական արտահանվող Urals նավթի գինը որոշվում է Brent-ի արժեքի զեղչմամբ (ավելի քան 3 դոլար՝ մեկ բարելի դիմաց): Միաժամանակ, Ռուսաստանի՝ ընթացիկ տարվա դաշնային բյուջեում Urals-ի միջին տարեկան գինը հաշվարկվել է 50 դոլարով:

Նավթի համաշխարհային շուկայում տեղաշարժերը հերթական հարվածն էին Ռուսաստանի տնտեսության համար, որի եկամուտները մեծ մասամբ կախված են դրա արտահանումից: Դոլարի ամրապնդումը ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ բացասական հետեւանքներ ունի ռուսական տնտեսության համար:

Բնականաբար, արժույթների փոխարժեքն ազդել է նաեւ աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների վրա: Հունվարի տվյալներով, Ռուսաստանում դոլարը վերջին երկու տարիների ընթացքում ամրապնդվել է 2.3 անգամ: Այսինքն՝ դոլարով նույնքան գումար փոխանցելու համար հիմա 2.3 անգամ ավելի շատ ռուսական ռուբլի է հարկավոր, քան երկու տարի առաջ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ