News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հետադարձ հայացք ձգելով մեր անցած ճանապարհին տեսնում ենք, որ մեր բանակը փառապանծ ճանապարհ է անցել: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Հայաստանի Զինված ուժերում ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ խաղաղապահ բրիգադում հանդիսավոր միտինգի ժամանակ իր խոսում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, Հայոց բանակը, կազմավորվելով մեզ պարտադրված պատերազմի ընթացքում, կարողացել է ոչ միայն տարբեր մարտադաշտերում հաղթանակներ կերտել, այլ նաեւ զբաղվել զինծառայողների ուսուցմամբ, անհատական պատրաստությամբ, ստորաբաժանումների դաշտային վարժվածության աստիճանի բարձրացմամբ:

«Հետպատերազմյան տարիներին մենք ամբողջությամբ լծվել ենք Զինված ուժերի կազմակերպչական մի շարք գործառույթների, որոնց հիմքում՝ բացի կազմհաստիքային կազմակերպչական միջոցառումներից, նաեւ ուսումնական եւ դաստիարակչական ողջ գործընթացն է: Այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը օրըստօրե բարձրացնում են իրենց կարողությունը»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ